«Կթության մասին» օրենքում շտկումները հնարավորություն են ընձեռում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով դպրոցահասակ երեխաներին կրթություն ստանալ բոլոր դպրոցներում, այլ ոչ միայն հատուկ դպրոցներում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով պատգամավորի այն հիմնավորումը, որի համաձայն «կրթության մասին» օրենքում շտկումների անհրաժեշտություն կա:
Աշոտյանի խոսքով, ներկայումս Հայաստանում հատուկ կրթությամբ 107 դպրոց կա: Ամեն տարի նմանատիպ դպրոցների քանակը ավելանում է 15-ով: «Եթե օրինագիծը ընդունվի, ապա արդեն 2022 թ-ին հատուկ մասնագիտացված դպրոցների թիվը կկրճատվի, քանի որ բոլոր դպրոցներում սահամանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաները կկարողանան ներառական կրթություն ստանալ: Այս նախաձեռնությունը հեղափոխական կլինի Հայաստանի կրթության ոլորտի համար»,-նշել է Աշոտյանը:
Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի օրենքում շտկումների ընդունման դեպքում ոչ միայն հնարավոր կլինի աստիճանաբար լուծել սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրները, այլ նաեւ կատարել միջազգային կոնվենցիաներին համապատասխան որոշ պարտականություններ:





























