News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսպանիայի բանկերի ասոցիացիան համաձայնել է 2 տարով դադարեցնել հիփոթեքային  վարկերով պարտատուներին բնակարաններից արտաքսելը: Դրա պատճառ է դարձել 53-ամյա Ամայա Էգանի ինքնասպանությունը: Նա իր սեփական բնակարանի պատուհանից ցած նետվել, երբ  ծանուցում էր ստացել հիփոթեքով գնված բնակարանը լքելու մասին:

Այդ ողբերգությունը հանրային մեծ արձագանք էր ստացել: Էգանի ինքնասպանությունն Իսպանիայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, ինչպես նաեւ՝ La Caixa բանկի նկատմամբ վանդալիզմի իրականացման, որն էլ կնոջը տրամադրել էր հիփոթեքային վարկը, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Ինչպես գրում է «Վեդոմոստին», վերջին շաբաթների ընթացքում դա ինքնասպանության միակ դեպքը չէ: 

Ինքանսպանության դեպքերը երկրի տարբեր շրջաններում զանգվածային ցույցեր են հրահրել, բանկիրներին մեղադրում են  սպանությունների մեջ: Ոստիկանների արհմիությունը հայտարարել է, որ  իրավաբանական պաշտպանություն կտրամադրի պարտատուներին  բնկարաններից արտաքսելուց հրաժարվող սպաներին:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ