News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«New York Times»-ը հոդված է  հրապարկել երկիրը լքած սիրիահայերի եւ Հայաստանում նրանց նոր կյանքի մասին:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ սիրահայերի նախնիները Օսմանյան կայսրությունը լքել են հարյուր տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ: Համայնքն սկսել է հաջողության հասնել Սիրիայում, սակայն հիմա նրա ապագան վտանգված է:

«Հայաստանն այսօր փորձում է ապահովել իր համայնքին` մարդասիրական օգնություն ուղարկելով, օգնություն ցուցաբերելով: Հայաստանը օգնում է նաեւ սիրահայերին վերադառնալ  Հայաստան` մշտապես կամ ժամանակավոր` արագ կարգով տրամադելով վիզաներ, քաղաքացիություն»,-նշում է հեղինակ Ալիյա Մալեկը:

Հեղինակն ընդգծում է, որ կրթված, հարուստ եւ ձեռներեց սիրիահայերի վերադարձը Հայաստանի շահերից է բխում,  որը մշտապես կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում սփռված հայրենակիցներին հայրենիք վերադառնալ:

Սակայն շատ սիրիահայեր սպասում են այն պահին, երբ կարող են ետ գնալ Սիրիա:  Շատերն ասում են, որ կարոտում են իրենց  հարազատներին ու տունը, որտեղ ծնվել  եւ մեծացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ