News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարը Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակում է վերականգնել իր «նախաամանորյա» փոխարժեքը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 9-ին կազմել է 407,80 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1,45 դրամով կամ 0,36 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է մոտ 3,4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 407 դրամ, վաճառքը սկսում է 408 դրամից:

Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխարժեքը հիմնականում գտնվում է 1եվրո/1,3 դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեք է սահմանել 30,4215 ռուբլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ