ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում տեղադրել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ Նարե Քերոբյանի հաղթական երգի տեսահոլովակից մի հատված` կից գրելով.
«Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում։ Կեցցե՛ս, Նարե՛»։
Նշենք, որ երեկ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Նարեն՝ իր «!BOO» երգով։
Հիշեցնենք, որ Նարե Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ Վերջինս ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2024 թվականի փետրվարին:
Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու համար, որը վերաբերում էր նախարարության գնումների մրցույթում արձանագրված առերևույթ չարաշահումներին։





























