News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 900 հազ. դրամ տուգանք է նշանակել «Ալեքս գրիգ» եւ 800 հազ. դրամ՝ «ՍԱՍ գրուպ» ընկերությունների նկատմամբ:

«Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ տուգանքը պայմանավորված է «Երեւան սիթի» սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակներ (խաղալիքներ, լվացող, մաքրող միջոցներ, էլեկտրական սարքավորոմներ) առանց համապատասխանության սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման վաճառքի փաստով: Նույն պատճառաբանությամբ տուգանել են նաեւ «ՍԱՍ գրուփին»:

Ընդհանուր առմամբ՝ շուկայի վերահսկողության տեսչությունը հունվար-փետրվարին ստուգել է 30 ընկերություններ, տուգանք նշանակվել է 15-ի նկատմամբ՝ ընդհանուր 3,1 մլն դրամի չափով:

Տուգանված են նաեւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող հայտնի ընկերություններ՝ «Տեխնոլայֆն» ու «Վի Էլ Վի Սենթրը»: Սակայն նրանց նկատմամբ կիրառված տուգանքը մեծ չէ՝ համապատասխանաբար 100 հազ. եւ 130 հազ. դրամ:

100 հազ. դրամ տուգանք է նշանակվել «Երեւանի ոսկերչական գործարան 1-Գնոմոն» ընկերության նկատմամբ՝ չափման միջոցների անհամապատասխանության պատճառով:

Տպել
Ամենաշատ