News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնում բնակարանների գինն օրական աճում է 90 ֆունտ սթերլինգով, բայց այդ աճը թույլ են արտահայտված կամ գնանկում է նկատվում Բրիտանիայի մյուս խոշոր քաղաքներում: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը` վկայակոչելով Հողային ռեգիստրի զեկույցը:

Զեկույցում ընդգծվում է, որ խորը անդունդ կա Լոնդոնում անշարժ գույքի շուկայի եւ Բրիտանիայի այլ քաղաքներում անշարժ գույքի շուկայի միջեւ, քանի որ Լոնդոնում գները չափից դուրս թանկ են, իսկ մյուս քաղաքներում դրանք տարվա մեջ նվազում են 16,5 տոկոսով:

Գյուղական վայրերում առաջնակարգ տների գնորդները հիմնականում արտասահմանցիներ են, առաջին անգամ բրիտանացի գնորդները փոքրամասնություն են կազմել: Անցյալ տարի արտասահմանցիների բաժինը գերազանցել է 50 տոկոսը` հասնելով 55 տոկոսի: Մոտավորապես չորս գնորդից մեկը եղել է Ռուսաստանից եւ նախկին խորհրդային հանրապետություններից` օրինակ Հայաստանից, Ուզբեկստանից եւ Ղազախստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ