News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է  ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ստյուրատ Բրյուստերի`«Los Gatos Weekly Times»-ում հրապարակված հոդվածը որոշ կրճատումներով:

Խաղաղության կորպուսում իմ երկամյա ծառայությունը շուտով ավարտվում է: Մեկ տարի առաջ «Los Gatos Weekly Times» -ը հրապարակեց իմ նախորդ հոդվածը,  որում ես նկարագում էի, որ ամերիկացիները կարող  են հիանալ հայերի հյուրընկալությամբ, ինքնաբավությամբ, տոկունությամբ, չնայած մեծ խնդիրներին, եւ երեխաների նկատմամբ անսահման սիրով:

Հայկական ասացվածքն ասում է,  թե «հնարավոր չէ ուրիշի աչքերով տեսնել»: Հիմա իմ ծեր աչքերն արդեն շատ բան են տեսել Խաղաղության կորպուսի շնորհիվ:

Ես աշխատել եմ համայքային տարբեր ծրագրերում եւ շատ հրաշալի հայերի եմ հանդիպել: Ամենաշնորհակալ գործն անգլերեն սովորող ուսումնատենչ դեռահասների հետ աշխատանքն էր, ինչպես նաեւ դիաբետով տառապողների աջակցության համայնքային խմբերի ստեղծումը, արվեստի մարզային փառատոնների ծրագրումը:

Հայերը խորը հարգանք են տածում տարեց մարդկանց նկատմամբ, այնպես որ, հնարավոր է, իմ ալեհեր մազերն ինձ առավելություն տվեցին: Ավելին, այնպիսի զգացողություն ունեմ, թե այստեղ ապրում եմ համայնքի բազմակողմ պաշտպանության ներքո: Տեղական ոստիկանության ներկայցուցիչն ինձ ասաց, որ անձնական պատասխանատվություն է կրում իմ անվտանգության համար, երբ ժամանեցի: Այն ոչ կառավարական կազմաերպություն ղեկավարը, որի հետ ես աշխատում էի, ինձ ներկայացրեց շատ համայնքային առաջնորդների, նաեւ ուսուցիչների, բժիշկների, գործարարների եւ իմ հավատարիմ օգնականը դարձավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ