Այսօր օգոստոսի 1-ին՝ կեսգիշերին, Երեւանում Պարոնյան 15 հասցեում «Մասկարադ» ակումբի հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը  հայտնի է դարձել: 29-ամյա Զորիկը, 37-ամյա Հրայրը եւ 33-ամյա Վահանը ծեծի էին ենթարկել մի երիտասարդի՝ նրան պատճառելով վնասվածքներ: Վերջինս Արարատի բնակիչ է եղել, իսկ ծեծողները՝ Կոնդ թաղամասից: Միայն ոստիկանների միջամտությամբ է հնարավոր եղել դադարեցնել ծեծկռտուքը: Այդ երիտասարդներին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա ազատ արձակել: Ծեծվողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Նախապես տեղեկություններ էին տարածվել, թե դեպքը տեղի էր ունեցել ակումբում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակիցները որեւէ կապ չունի «Մասկարադ» ակումբի հետ, իսկ դեպքը տեղի է ունեցել ակումբի մայթի մոտ: