News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին ոտքի շրջանում հակառակորդի կրակոցից վիրավորված 41-ամյա Արմենակ Շամիրի Այվազյանը Մովսես գյուղից է, ամուսնացած է եւ ունի 3 անչափահաս երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Նա պատմեց, որ Արմենակը վաշտի հրամանատար է, կապիտան եւ 90-ականներից ծառայության մեջ է: 

Հարցին, թե իրենց գյուղում կրակոցների ակտիվանալուց հետո  իրավիճակը լարվա՞ծ  է, նա պատասխանեց. «Մենք միշտ էլ զգուշավոր ենք: Որ ասում են գնդակը քաջից վախենում է, դա սուտ է : Գնդակը ոչ մեկից չի վախենում, ուղղակի պետք է ուշադիր լինել: Գիշերային տեսախցիկներ ունեն, «նաչնոյ վիդենիա» է կոչվում, դրանց միջոցով են կրակում: Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ ասաց, որ  հատկապես վերջին օրերին գյուղացիները ավելի զգուշավոր են, այգի չեն գնում եւ քայլում են չերեւացող վայրերով: «Այգիներ չեն գնում, գյուղի տարածքում են: Ապահով վայրերում են գտնվում, չերեւացող պատերի տակ»,- նշեց գյուղապետը:

Հարցին, թե երեխաներին մանկապարտեզ  ուղարկո՞ւմ են, թե՝ ոչ, նա արձագանքեց, որ ավելի ապահով է մանկապարտեզ տանեն, քանի որ հակառակ դեպքում բակ դուրս կգան խաղալու: «Այդպես ավելի ապահով է: Կրակոցներ համարյա ամեն օր լինում են, բայց ոչ գյուղերի վրա, այլ դիրքերի: Մինչեւ վերջին կրակոցը դրանից առաջ էլ փետրվարին հակառակորդի կրակոցի արդյունքում մեր համագյուղացիներից մեկը վիրավորվեց աջ ձեռքի շրջանում»,- հիշեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն  հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը: Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Տպել
Ամենաշատ