News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հետ: Վերջինս նամակ է փոխանցել ընտանիքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:

«Հակոբը նամակում գրել է, որ ինքը շատ լավ է, իրեն այնտեղ շատ լավ են վերբերվում; Հագուստ են տվել, բուժզննում է անցել: Իսկ վերջում գրել էր՝ ձեր սիրելի Հակոբ ջան»,- պատմեց Արմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ առավոտյան էլ իրենք էին երկտող ուղարկել հարազատների անունից, որտեղ գրել էին, որ կարոտում եւ  սպասում են իրեն:

Իսկ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երեւանյան գրասենյակից հաստատել են հանդիպման փաստը, նշել, որ հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան նորություններով: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն այսօր Կարմիր Խաչին հաջողվել է հանդիպել հայ ռազմագերուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ