News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Շտապօգնության» բժշկի վրա ոտնձգության երկրորդ դեպքն է արձանագրվել այսօր՝ նոյեմբերի 21-ին: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցում: Տներից մեկից Ծառուկյան Վարդան անունով բնակչի անվամբ կանչ է ընդունվել, եւ «Շտապօգնությունը» 6 րոպե անց եղել է հիվանդի տանը, բժիշկը անմիջապես սկսել է ռեանիմացիոն միջոցառումները, սակայն հիվանդը մահացել է: Դրանից հետո հիվանդի որդին հարձակվել է բժշկի վրա, հարվածել նրան, արդյունքում «Շտապօգնության» բժիշկը գլխուղեղի ցնցումով, աչքի բացվածքով, կողերի սալջարդով Հանրապետական հիվանդանոցում պառկած է:

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել կեսգիշերին տեղի ունեցած դեպքի մասին, որը հայտնել էինք ավելի վաղ: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սասունցի Դավիթ նրբանցքի տներից  կանչ էին տվել իրենց խրոնիկ հիվանդի համար, որը բազմիցս օգտվել է «Շտապօգնության» ծառայությունից: Կանչը ստացել են 00.53-ին, քաղաքում ոչ մի տեղ մեքենա չեն ունեցել, «Նուբարաշենի» հենակետից մեքենան դուրս է եկել եւ մինչեւ հիվանդի տուն հասնելը տեւել է 17 րոպե:

«Մահացող տղամարդն ուներ խրոնիկ սիրտ-թոքային անբավարարվածություն, մահացած է լինում, որդին մոտենում է, բժշկին բռնում, քաշ տալով տանում եւ գցում դիակի վրա ու սկսում ոտքով հարվածել, գլխին դանակ է քաշում, ահավոր պահվածք, մինչեւ բոլոր խառնվում են, բուժքույրը կանչում է վարորդին եւ այդպես բժիշկը ազատվում է»,- ասաց Թագոււհի Ստեփանյանը՝ նշելով, որ բժշկի խալաթը պատռված է, նա սալջարդներ ունի:

Թագուհի Ստեփանյանը խստագույնս դատապարտեց բժիշկների նկատմամբ կատարվող ոտնձգությունները: Սա, ըստ նրա, լկտիության եւ անդաստիարակության արդյունք է, եւ հասարակությունը պետք է հասկանա, որ բժիշկները հարգանքի են արժանի, քանի որ հենց նրանք են հասնում օգնության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Սասունցի Դավիթ նրբանցքի տներից մեկում, այսոր՝ նոյեմբերի 21-ի գիշերը,  բնակչի ու շտապօգնության բժշկի միջեւ ծեծկռտուք էտեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել 35 տանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ տանտեր ահազանգել է շտապօգնություն եւ բժիշկների տեղ հասնելուն պես՝ նույն տղամարդը բացականչել է «մեռավ» ու հարձակվել է բժշկի վրա, քաշքշել, հարվածել խմբի անդամներից մեկին, ապա դանակով սպառնացել:

Բժշկուհու հետ դեպքի վայր ժամանած խումբն ահազանգել է իրավապահներին: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը ահազանգող բնակչի հայրն է եղել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ