News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը վստահեցնում է, որ եզդի ժողովրդին վիրավորելու նպատակ չի ունեցել եւ դեմ չէ նրանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մանվել Բադեյանը:

Նա պարզաբանեց, որ ի նկատի չուներ եզդի ժողովրդին, այլ նկատի ուներ այն եզդիին, ով, օրինակ, փողոց է մաքրում եւ ումից չես կարող գրագիտություն պահանջել, «ասել եմ փողոց մաքրողի իմաստով, ոչ թե եզդի ժողովրդի իմաստով, բա ինչի՞ մինչեւ վերջ չի գրել»:

«Դա մասնավոր խոսակցություն էր, ինչի՞ են սարքել հրապարակման առարկա, դա բացարձակապես մասնավոր խոսակցություն էր, տպագրության համար նախատեսված չէր, գործ սարքողների նման վիժվածք են, դրա համար էլ էդպես է, այ դա կարող եք հրապարակել, որ ես իրենց վիժվածք եմ համարում, իսկ եզդիների նկատմամբ որեւէ վատ բան չունեմ: Մասնավոր խոսակցություն էր, որը որեւէ կապ չունի իմ ինտերվյուի հետ, վերցնում, հրապարակում են»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե մտավախություն չունեք, որ լրագրողներին վիժվածք ասելուց հետո հիմա էլ նրանք ձեզնից կնեղանան, պատգամավորը կրկնեց իր միտքը՝ «իհարկե, այդպիսի պահվածք ունեցող վիժվածք է, ես դրանից չեմ ամաչում»:

Նշենք, որ Ազգային ժողովի միջանցքում դեկտեմբերի 10-ին բավական թեժ էր, հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանն էր բղավում: Լրագրողներից մեկը դյուրագրգիռ պատգամավորին հարց հղեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ, ինչը հունից հանեց Բադեյանին:

«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- բորբոքվել է Բադեյանը եւ հավելել. «Դա լեզվի դասընթաց ա, խաղ չի, օտար լեզվով դասընթացներ չեն ցուցադրո՞ւմ հեռուստատեսությունները»:

Բադեյանը համոզված էր, որ խնդիրը հեռուստախաղի ռուսերեն հեռարձակվելու մեջ է, եթե այլ լեզվով լիներ, նման հարց չէր ծագի: «Հիմա այդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա, հո դուք գի՞ժ չեք, արա»,- իր պառապաշարը սկսեց ցուցադրել Բադեյանը: Լրագրողները վերջինիս կարգի հրավիրեցին՝ կոչ անելով «արա»-ով չխոսել: «Արա»-ն բացականչություն ա, ձեզի չեմ ասում»,- կրկին բղավել է Բադեյանը եւ, քթի տակ ինչ-որ բաներ փնթփնթալով հեռացել:

Նրա այս հայտարարության առթիվ եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաեւ թղթի վրա նկարված էշ: Երիտասարդները Բադեյանի հարցով պատրաստվում են  դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Տպել
Ամենաշատ