News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ամիսներ շարունակ կալանավորված Արայիկ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նորայր Նորիկյանը։

Քիչ առաջ Արայիկ Պետրոսյանը դուրս է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Փաստաբանը տեղեկացրեց, ոչ իրենք միջնորդություն էին ներկայացրել գլխավոր դատախազին եւ այն բավարարվել է, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է եւ որեւէ խափանման միջոց չի ընտրվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները կարծում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։

Տպել
Ամենաշատ