News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Վոլեյբոլի ֆեդերացիան շարունակում է իր բնականոն աշխատանքը, արդեն մի քանի նիստ է գումարել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

«Վոլեյբոլը պետք է զարգացնենք։ Նման գործընթաց չկա»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱՕԿ-ի կողմից Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չճանաչելուն եւ հետ կանչին։ Մեր հարցին, թե միջազգային կառույցներից այդ գործընթացի վերաբերյալ որեւէ գրություն ստացել են, ֆեդերացիայի նախագահն ասաց, որ միջազգային կառույցներից բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել։

Հարցին, թե հաշտվել է արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա կարճ պատասխանեց՝ «իհարկե, շատ նորմալ հարաբերություններ են»։ Իսկ թե իրականում ինչ բնույթի միջադեպ է եղել նրանց մեջ, ԱԱԽ քրատուղարն ասաց, որ «ոչ մի ծեծկռտուք չի եղել,եղել է խոսակցություն, անցել, գնացել է, նորմալ, առողջ, գործընկերային հարաբերություններ են»։

Արթւոր Բաղդասարյանը կմասնակցի վաղը՝ դեկտեմբերի 26-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում կայանալիք լավագույն մարզիկների մրցանակաբաշխությանը, եթե հրավեր լինի, կմասնակցի, չգիտի՝ կա հրավեր, թե ոչ։

դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

ՀԱՕԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ չի ընդունում եւ չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները, դրանք անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ