News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնության կողմից կազմակերպված «Պետություններն ինչու ներողություն չեն խնդրում» կոնֆերանսի ժամանակ «Աշխատավորական» կուսակցության երիտասարդ ազգայնականները մտել են սրահ եւ փորձել խանգարել կոնֆերանսը։

Թուրքական Marksist.org կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլում թուրքական DurDe-ի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված «Պետություններն ինչու ներողություն չեն խնդրում» խորագիրը կրող կոնֆերանսի ժամանակ դահլիճ են ներխուժել Դողու Փերնչեքի գլխավորած «Աշխատավորական» կուսակցության երիտասարդները եւ սկսել վանկարկել «Ցեղասպանությունը սուտ է եւ ԱՄՆ-ի նախագիծն է», «Դողու Փերինչեքը դուրս կգա բանտից եւ նրա տեղը բանտ կնստեն Ուֆուք Ուրասը, Օրալ Չալըշլարը եւ Ռոնի Մարգուլիսը»։

Դահլիճ մտած ազգայնականների դեմ կոնֆերանսի մասնակիցները վանկարկել են «Դուրս եկեք», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները։

Ազգայնականները դահլիճից դուրս գալուց հետո շենքի դիմաց են շարունակել վանկարկել։

Թեեւ ծագած միջադեպին, կոնֆերանսը շարունակվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ