News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի դեմ կիբերհարձակման եւ գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին սպառնալու հետ կապված «Ակոս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դիմել է դատախազություն՝ հիշյալ դեպքերի առթիվ հետաքննություն սկսելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայացված դիմումի մեջ  ուշադրություն է հրավիրվում 2014-ի հունվարի 20-ին եւ 25-ին «Ակոս» պարբերականի ինտերնետ կայքի դեմ կիբերհարձակման վրա, որի հետեւանքով խափանվել է կայքի գործունեությունը։ Դիմումի մեջ նշվում է նաեւ «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի դեմ Twitter-ի միջոցով սպառնալիքներ եւ հայհոյանքներ ուղարկելու փաստը։

Նշենք, որ «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի հաջորդ օրը՝ հունվարի 20-ին եւ 5 օր անց, թուրք ազգայնականները կոտրել էին «Ակոս»-ի կայքը, տեղադրել Աթաթուրքի լուսանկարը եւ թողել գրություն. «Երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ»։

Իսկ Twitter-ի միջոցով @BIBERIN_GAZI կեղծանունով օգտատերը սպառնալիքներ եւ հայհոյանքներ է ուղարկել «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին՝ ասելով. «Հերթը քեզ է գալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ