News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական Yeni Asya պարբերականի սյունակագիր Լատիֆ Սալիհօղլուն իր «Տրոցկիզմ-քեմալիզմ բարեկամությունը» հրապարակման մեջ ներկայացրել է Լեւ Տրոցկիի եւ Մուսթաֆա Քեմալի շփումների մասին՝ դրանք բացասական կողմով ներկայացնելով։

«Օրինակ բերենք Սաիդ Նուրսիի 5-րդ ճառագայթից. «Հադիսներում ասվում է.Հակաքրիստոսի կարեւոր ուժը հրեաներն են։ Հրեաներն էլ սիրով հետեւում դառնում են այն»։

Այդ հադիսի մի մասը Ռուսաստանից դուրս եկավ, քանի որ բոլոր կառավարություններից բռնություններ տեսած հրեաները Գերմանիայում հավաքվել են եւ որոշել վրեժխնդիր լինել։ Նրանք կոմունիզմի ստեղծման մեջ կարեւոր դեր ունեցող եւ հրեա հանդիսացող Տրոցկիին նշանակել են ռուսական զորքերի հրամանատար եւ Լենինից հետո ռուսական կառավարության ղեկավար։ Նրանք Ռուսաստանի գլուխը կերան եւ այրեցին հազար տարվա ձեռքբերումները։ Նրանք ցույց տվեցից հակքրիստոսի կոմիտեն եւ նրա գործունեության մի մասը՝ լուրջ փորձությունների ենթարկվելով մի շարք երկրների։

Ահա, այդ «սարսափելի հրեան»՝ Լեւ Տրոցկին 1929-ի փետրվարի 12-ին Ռուսաստանից արտաքսվեց եւ եկավ Թուրքիա։ Ավելի ճիշտ, քեմալական Թուրքիան ընդունեց ռուսաստանից արտաքսված «կոմունիստ Տրոցկիին»։ 4-5 տարի Թուրքիայում մնալուց հետո, 1933-ին Ֆրանսիա մեկնեց։ Ֆրանսիա մեկնած այս սարսափելի մարդու գաղափարը հետեւյալն էր. «Սոցիալիզմը, այսինքն, կոմունիզմը կամ ճիշտ իմաստով ասած՝ անաստվածությունը տարածել աշխարհում»։

Բոլշեւիկյան կուսակցության պոլիտբյուրոյի անդամ, Կարմիր բանակի ստեղծող եւ հրամանատար Տրոցկին լենինից հետո (1924) չկարողացավ Ստալինի հետ լեզու գտնել։ Նրանց միջեւ քաղաքական մրցակցությունը տարիների ընթացքում վերածվեց ներքին բախման։ Ամեն մեկը մյուսին ցանկանում էր ճզմել եւ ծնկի բերել։

Եթե Ստալինը կարող էր հաշտվել այն փաստի հետ, որ կոմունիզմը սահմանափակվեր Սովետական միությամբ, սակայն Տրոցկին  դրանով չէր բավարարվում եւ պնդում էր, թե անաստվածության վրա հենված կոմունիզմը պետք է տարածել ամբողջ աշխարհում։  Այդ իսկ պատճառով նա իր քաղաքականությունը եւ դիվանագիտական ռազմավարությունը աշխատում էր կառուցել հիշյալ սկզբունքով։

Լենինից հետո երկրորդ մարդու վարկանիշը ձեռք բերած Տրոցկին Սովետական Ռուսաստանի նախագահ Ստալինի հետ քաղաքական պայքարը տանուլ տվեց 1928-ին։ Դրանից հետո նրանից հետ վերցվեց բոլոր կոչումներ։ Ստալինը դրանով չբավարարվեց եւ պահանջեց արտաքսել նրան։ Բացի Թուրքիայից, Տրոցկիին ոչ մի երկիր չցանկացավ ընդունել։  Այդ սարսափելի հրեան վերջապես Մուսթաֆա Քեմալի հատուկ հրավերով 1929-ին եկավ Թուրքիա եւ տեղավորվեց Բույուքադա կղզում։

Կղզում նա իրեն հատկացված տանն ապրում էր աղջկա եւ թոռան հետ։ Նա այստեղ պատրաստեց իր հիմնական գաղափարները (տրոցկիզմ) եւ հասցրեց դրանք տպագրության համար պատրաստ վիճակի։ Այդ ժամանակ Թուրքիայում իշխող քեմալիզմի եւ տրոցկիզմի միջեւ կրոնի համատեքստում զուգահեռներ կային։ Իրենց ամբողջ կյանքը կրոնի դեմ պայքարած այս 2 գործիչների հիմնական նպատակն էր իշխանությունը երկնքից իջեցնել երկիր։

Երբ 1932-ի փետրվարի 20-ին Ստալինը Ռուսաստանի քաղաքացիությունից զրկեց Տրոցկիին, վերջինս գտնվում էր Ստամբուլում եւ 1933-ին մեկնեց Ֆրանսիա։ Այնուհետ նա 2 տարի մնաց Նորվեգիայում, ապա 1937-ին ապաստանեց Մեքսիկայում եւ այնտեղ էլ 1940-ին կնքեց մահկանացուն։

Մարքսիստական տեսության գլխավոր ստեղծողներից հանդիսացող հանդիսացող Տրոցկին 1917-ի բոլշեւիկյան հեղափոխության ամենադաժան ղեկավարներից մեկն էր։ Ասում են, որ եթե նա իր հակառակորդներից մեկին կամ մի քանիսին եթե սպանած չէր լինում այդ օրը, գլուխը հանգիստ բարձին չէր դնում։

Տրոցկին կարծում էր, որ սոցիալիստական պետությունը միայնակ չի կարող դիմադրել կապիտալիստական ուժերին, այդ պատճառով սխալ է, որ սոցիալիզմը սահմանափակվում է մեկ երկրով։

Տրոցկին մինչ կյանքի վերջ համոզված էր, որ սոցիալիզմը հասարակական կյանքից կհանի կրոնական արժեքները եւ քայլ-քայլ կտարածվի աշխարհում։

Կարճ ասած, «ինտերնացիոնալ ձախ հոսք» անունը կրող տրոցկիզմը այսօր էլ աշխարհի գրեթե բոլոր կողմերում պայքարի ելած քաղաքականություն է։ Եվրոպայում, լատինական Ամերիկայում, նույնիսկ Շրի Լանկայում եւ Արգենտինայում այս քաղաքական հոսքը դեռեւս իր ուժը զգացնել է տալիս։

Երբ կոմունիստական Ռուսաստանում 1923-1924 թվականներին ղեկավարում էին 3 խոշոր առաջնորդ, քեմալական Թուրքիան եւս ղեկավարվում էր ուժեղ տրիոյի կողմից (Մուսթաֆա Քեմալ, Իսմեթ փաշա եւ Ֆեւզի փաշա)։ Սա պատմության մեջ հազվադեպ հանդիպող իրավիճակներից է։

Տարօրինակ է, բայց 2 երկրների ղեկավարներն էլ, կրում էին նույն աշխարհայացքը եւ իրենց երկրում միմյանց դեմ գաղտնի պայքար էին մղում։

Երբ մրցակցությունը ջրի երես դուրս ելավ, բախումն էլ անխուսափելի դարձավ։ Լենինը մահից առաջ ուշադրություն դարձրեց Ստալինի վրա եւ հասկացրեց, որ նրա ազդեցությունը պետք է նվազեցնել։  Ստալինն էլ Տրոցկիին ծայրաստիճան վտանգավոր համարեց եւ ստիպեց նրան լքել երկիրը։  Թուրքիայում իրավիճակը շատ նման էր սրան։

Մուսաթաֆա Քեմալն իր կյանքի վերջին տարիներին հեռացրեց Իսմեթ փաշային եւ նրա փոխարեն բերեց Ջելալ Բայարին։ Իսկ երբ Իսմեթ փաշան ղեկը վերցրեց իր ձեռքը, ճանապարհից մաքրեց Բայարին, այնուհետ՝ Ֆեւզի փաշային։

Ռուսաստանում էլ կոմունիստական առաջնորդները քրիստոնեության դեմ պայքարում էին, աշխատելով սոցիալական կյանքը հեռացնել կրոնական արժեքներից։ Իսկ քեմալական Թուրքիայի ղեկավարներն էլ ջանքեր էին գործադրում կյանքի բոլոր ոլորտներից ջնջել իսլամը»,-գրել է Yeni Asya պարբերականի սյունակագիրը։

Տպել
Ամենաշատ