News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մանդատը բաժին է հասնելու ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարին՝ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրելու եւ, ըստ երեւույթին, պատգամավոր կդառնա:

Հարցին, թե ուրախ է, որ կրկին օրենսդիր մարմնում է աշխատելու, նա պատասխանեց. «Բնական է՝ ցուցակով հաջորդը ես եմ, եւ եթե մեկը գնում է գործադիր մարմին, ես պետք է դառնամ պատգամավոր: Նորություն չէր, ընթացքը այդպիսին էր: Մարդը, որը ցանկանում է աշխատել, պատգամավոր լինելը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ դրսեւորվել։ Ես այժմ զբաղվում եմ կուսակցական աշխատանքով եւ եթե կուսակցությունը գտնում է, որ պատգամավոր պետք է լինեմ, ապա կաշխատեմ»,- ասել է նա:

Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում Լեռնիկ Ալեքսանյանը զբաղեցնում էր 113-րդ հորիզոնականը:

Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավոր է եղել 1998-ից 2012 թվականները:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանին նշանակել է ՀՀ վարչապետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ