ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է ավելի շուտ անդամակցել ԵՄ-ին, քան տարիներ շարունակ թեկնածուի կարգավիճակ ունեցող մյուս երկրները։

«Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության դեպի Եվրոպական միություն ձգտումների մասին, ապա նրանք կարող են ստել, և վստահաբար, կարծում եմ, որ Եվրամիության իշխանությունները կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որի հերթում արդեն տասնամյակներ շարունակ կանգնած են Թուրքիան և, օրինակ, Սերբիան», — Երիտասարդության միջազգային փառատոնի ընթացքում ասել է Լավրովը։