News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ համապարփակ ռազմաքաղաքական պայմանագիր կնքել:

Հայտարարությունում, որտեղ անդրադարձ կա  մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանին ներկայացված կոշտ պայմանին, ասվում է.

«Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի միջոցով հնչած կոշտ պայմանը մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում:

2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կատարած հայտարարությունից հետո բազմիցս քննարկման առարկա է դարձել Արցախի մաս կազմելը Հայաստանի Հանրապետության ցանկացած միության անդամակցելուն:

ՀՀ պետական շրջանակները եւ քաղաքական ղեկավարությունը, երբեք չեն բացառել այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:

ԼՂՀ բնակչությունը բազմիցս է զգացել այդ երաշխավորության թե տնտեսական եւ թե ռազմական բաղադրիչները:

Ցավոք ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության շրջանակներում առ այսօր չի հաջողել ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունը միջազգային շրջանակներին ընդունելի դարձնել:

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության առաջնահերթությունից ելնելով, կոչ ենք անում օր առաջ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ համապարփակ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար»:

Տպել
Ամենաշատ