News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի 3-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել 22-ամյա մի երիտասարդ: Բարեբախտաբար երիտասարդը չի մահացել, նա ողնաշարի շրջանում ստացել է սալջարդ եւ կոտրվածքներ:

Մեր տեղեկություններով, նա գանգատվել է գլխացավերից, նրան առաջարկվել է հոգեբույժի կոնսուլտացիա, ստացիոնար բուժում մասնագիտացված կենտրոններում, որից վերջինս հրաժարվել է: Բժշկի աշխատասենյակից դուրս գալուց հետո, ինքնասպանություն գործելու նպատակով կոտրել է հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանի ապակին և ցած նետվել:

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ կատարվում է հետաքննություն:

Մեր տեղեկություններով, երիտասարդը Մրգաշեն գյուղի բնակիչ է, ծնված 1991թ.:

Հ.Գ. Տեքստը ուղղված է: Նախնական տարբերակում նշված չի եղել, որ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի «Նաիրի» բուժկենտրոնում: Ներողություն թյուրիմացության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ