Երեւանի «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկային հարող տարածքում, սեպտեմբերի 11-ին, կեսգիշերին մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տվյալ տարածքից որովայնի շրջանում վնասվածքներով 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դանակահարողը դեռ չի հայտնաբերվել: Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: