News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ, արտաքին գործերի նախարարի խորհրդական Ալեքսան Հարությունյանը առաջիկայում նշանակվելու է դեսպան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝  Ալեքսան Հարությունյանը նշանակվելու է Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Իսկ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հետ է կանչվելու, սակայն առայժմ անորոշ է նրա ճակատագիրը:

Մեր ունեցած տեղեկությունների շուրջ զրուցեցինք Ալեքսան Հարությունյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ եթե նման բան լինում է, այդ մասին խոսվում է միայն համապատասխան հրամանագրից հետո, իսկ մինչ այդ կոռեկտ չէ որեւէ մեկնաբանություն տալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ