News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական «Cera Travel» ընկերությունը միայնակ կանանց առաջարկել է նոր ծառայություն «սոլո հարսանիք» անվամբ՝ հարսանեկան արարողություն առանց փեսացուի մասնակցության: Այդ կերպ, չամուսնացած կանայք կարող են իրենց զգալ որպես իսկական հարսնացու, գրում է «Daily Mail»-ը:

Այս ընկերության աշխատակիցներն առաջարկում են հաճախորդներին երկօրյա շրջագայություն, որի ընթացքում կանայք այցելելու են դիմահարդարի, վարսավիրի, հարսանեկան զգեստ կփորձեն, որից հետո միայնակ կամ հրավիրված փեսացու-մոդելի հետ կլուսանկարվեն:

Ֆոտոշարքից հետո հարսնացուին կտրամադրեն լյուքս համար նորապսակների համար, որտեղ նա կարող է գիշեր անցկացնել կամ այսպես կոչված «մեղրամիս», հաղորդում է «FedPost.ru»-ն:

Հաճախորդներին նախազգուշացնում են, որ լուսանկարմանը մասնակցած մոդելը «մեղրամսի» համար չի տրամադրվում, սակայն չեն արգելում համար հրավիրել ընկերներին:

Ընկերությունը սկսել է ծառայությունը մատուցել հունիսին՝ կենտրոնանալով աշխատող միայնակ կանաց վրա, որոնք որոշել են կարիերայով զբաղվել եւ չհետեւել ամուսնության ճապոնական ավանդական եղանակին:

Ծառայությունը մատուցում են նաեւ միայնակ կանանց, որոնք ցանկանում են դարձյալ իրենց յուրահատուկ զգալ, եւ նրանց, որոնց ընտրյալը չի շտապում ամուսնության առաջարկ անել:

Առայժ «սոլո հարսանիքն», որն արժե մոտ 2750 դոլար, ունեցել է 10 կին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ