News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՏՄՊՊՀ-ը  հունիսի 2-ի արտահերթ նիստում որոշում է կայացրել  «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու  մասին: Դրա համար հիմք է հանդիսացել հավի ձվի գնի բավական կտրուկ նվազումը։ Փաստորեն Հանձնաժողովը դեմպինգի իրականացման (գնի նվազեցման միջոցով մրցակիցներին դուրս մղելու հնարք) կասկածներ ունի։ Հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որ տնտեսվարողներն են հայտնվել վարույթի շրջանակներում, սակայն առավել հավանական է, որ դա Երեւանի ու Լուսակերտի թռչնաֆաբրիկաներն են, քանի որ այդ կազմակերպությունների արտադրած ձվերն են ներկայում ամենաէժանը։ Նույնիսկ սուպերմարկետներում կարելի է հանդիպել 1 հատը 15 կամ 16 դրամով միջին չափի ձվերի, որը կրկնակի էժան է այդ չափի ձվի «սովորական» գնից։ «ՎԱՍ» սուպերմարկետի վաճառողուհին NEWS.am-ի հարցմանը պատասխանեց, որ ձվի նման գնանկումը տեղի է ունեցել վերջին մեկ ամսում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2010 թ. 5 ամսում արտադրվել է 305.3 մլն հատ ձու, որը 29,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այսպիսով, զուտ տնտեսական գործոնով պայմանավորված, ձվի գինը իսկապես էլ պետք է նվազեր, քանի որ առկա է գերարտադրություն։ Փաստորեն, յուրաքանչյուր բնակչի հաշվով Հայաստանում ամսական պետք է իրացվի 20 ձու, որպեսզի գերարտադրությունն իրեն զգացնել չտա։  Սակայն առողջապահության նախարարության նորմաներով, որը հիմք է ընդունվում նաեւ սպառողական զամբյուղի հաշվարկան համար, չափահաս մարդը պետք է օգտագործի օրական առնվազն կես ձու, այսինքն՝ ամսական ընդամենը 15 հատ։ Երեխաների համար այդ նորմատիվն ավելի ցածր է, հետեւաբար՝ Հայաստանում իսկապես էլ առկա է ձվի գերարտադրություն։ Ուստի մեղադրել ձու արտադրողներին դեմպինգի մեջ, այնուհետեւ պատժել դրա համար՝ կլիներ շատ պարզունակ մոտեցում։ Որևէ կասկած չկա, որ ձուն ներկայում վաճառվում է ինքնարժեքին մոտ կամ գուցե դրանից ցածր գնով, սակայն այլ պարագայում այն կարող է ընդհանրապես չվաճառվել։

Հայաստանում ձու արտադրող 5 խոշոր հավաբուծական ֆաբրիկա կա, չհաշված անթիվ-անհամար տնային տնտեսությունները։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրում, հունիսի 18-ի դրությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» գրանցված է որպես գերիշխող դիրք գրավող, որն իրացման ծավալներով գրավում է հավի ձվի շուկայի 42,5 տոկոսը։ Գուցե այս հանգամանքն էլ որոշիչ դեր է խաղացել Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու համար, սակայն այստեղ առկա է մի փոքրիկ նրբություն։ Հանձնաժողովի տվյալները գերիշխող դիրքի զբաղեցման հետ կապված տարիներ շարունակ չեն թարմացվում։ Մեր տեղեկություններով՝ Լուսակերտի ֆաբրիկան այլեւս նման ծավալներ շուկայում չունի, չնայած հանդիսանում է խոշորներից մեկը։

 

Գնային ներկայիս միջավայրը կարող է տանել հավաբուծական տնտեսություններից մեկի կամ երկուսի սնանկացմանը, եթե ձվի արտահանման ճանապարհներ չհարթվեն։ Առայժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ձվի արտահանման հետ մեծ հույսեր կապել չի կարելի։ Իսկ թե որքան թռչնաբուծական ֆաբրիկաները կարող են շարունակել ինքնասպանության այս տարբերակը՝ ցույց կտա ժամանակը։

 

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ