Երեւանյան լճի մոտ դեկտեմբերի 7-ի գիշերն ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Երկու տղամարդ ու մի մարմնավաճառ վիճաբանության են բռնվել պարտք ու պահանջի շուրջ:

Պարզվել է, որ մարմնավաճառը տղամարդկանցից մեկին պատկանող խանութից 20 հազար դրամ եւ նույնքան դրամի սահմաններում մթերք է վերցրել` խոստանալով վճարել` նրա հետ սեռական հարաբերություն ունենալով: Սակայն կինը շահելով տղամարդու վստահությունը` հեռացել է առանց փոխհատուցելու: Տղամարդն ընկերոջ հետ ամեն գնով փորձել է գտնել կնոջն ու պահանջել հասանելիքը: Նա մարմնավաճառին կարողացել է բռնացնել «աշխատավայրում» եւ վիճաբանության բռնվել:

Երբ կողմերը քաշքշել ու հայհոյել են միմյանց, միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները եւ մարմնավաճառին բերման ենթարկել: