News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելությունը սուպերմարկետներ իր ազդեցությունը կունենա գների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ իր այս քայլով վարչապետը շատ հստակ հանրությանը ցուցադրում է, որ ինքը շատ պատասխանատու է իրեն զգում ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի եւ դրանով պայմանավորված գների անկանոն զարգացումների նկատմամբ:

«Վարչապետը հստակ հանրությանը իր պատասխանատվությունն է ցուցադրում: Անշուշտ, ոչ ստանդարտ այդ մոտեցումները, գների նկատմամբ անմիջական հետաքրքրվածությունը առաջ է բերելու տնտեսվարողների մոտ սպեկուլացիաների դեմ ակնհայտ պրոցեսներ: Պարզ չի, որ սուպերմարկետների տերերը, ներմուծողները, գները որոշողները այլեւս հասկանում են, որ այդ ամենը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, հետեւաբար՝ զսպող ազդեցության կունենա այդ ամենը»,-ասաց նախկին վարչապետը:

Նա նշեց, որ բացի ՏՄՊՀ-ից՝ որեւէ այլ գործիք չկա ազդելու գների վրա, վարչապետի նման հրապարակային հետաքրքրվածությունը վարչական ազդեցություն չի ունենա, բայց շատ էֆեկետիվ կլինի: Պատգամավորը շեշտեց, որ սպեկուլյատիվ պրոցեսների արդյունքում գների անբացատրելի եւ անհիմն բարձրացում է արձանագրվել, որը պահանջարկով չէ պայմանավորված, իր մեջ պարունակում է սպեկուլատիվ էլեմենտներ: Հարցին, թե արդյոք սա Հովիկ Աբրահամյանի կողմից PR քայլ չէր, Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանը այս ամենը անում է քաղաքացիների հոգսը ամանորի շեմին թեթեւացնելու համար, որ գները գոնե տրամաբանական շեմի վրա հայտնվեն: Փիառ էր, փիառ չէր, թող հանրությունը գնահատի, փաստը մնում է փաստ, դա անում է շարքային քաղաքացու հոգսերով մտահոգված եւ անշուշտ այն դրական ազդեցություն կունենա»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անակնկալ այցելել է մի շարք սուպերմարկետներ՝ «Սաս«, «Երեւան Սիթի«, «Նոր զովք», ծանոթացել գներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ