News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում դաունի սինդրոմով ծնված եւ դեկտեմբերի 4-ին Հայաստան տեղափոխված 11-ամսական Մարինե Վարդանյանը մահացել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ երեխան մահացել է դեկտեմբերի 17-ին, նրա մոտ առկա էր սրտի արատ, թոքերի անոթները լիարժեք չէին: Երեխային արդեն հուղարկավորել են: Քանի որ նա Մոսկվայում մկրտված էր, ուստի հոգեհանգիստն էլ կազմակերպել են ուղղափառ եկեղեցու օրենքներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան է տեղափոխվել 11-ամսական Մարինե Վարդանյանը:

Մինչ այդ ԱԳՆ-ից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ 9-ամսական Մարինե Վարդանյանը, որը ծնվել է դաունի սինդրոմով, գտնվում է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում:

Փոքրիկին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվա է մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցը: Իսկ դեկտեմբերի 4-ի գիշերը ոստիկանությունը ոչ միայն կազմակերպեց «Զվարթնոց» օդանավակայանից երեխայի տեղափոխումը, այլեւ ապահովեց բժիշկների ներկայությունը: Նրանց օգնությամբ Մարինե Վարդանյանը տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո ոստիկանությունը պետք է լուծեր երեխային մանկատանը տեղավորելու հարցը: Երեխային Մոսկվայից բերելուց հետո բարձր ջերմության պատճառով մանկատունը նրան չէր ընդունել, ուստի տեղափոխել էին հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ