Արզնի գյուղում, դեկտեմբերի 26-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել , որ գյուղի 39-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել:

Նրան գտել են Արզնի 2-րդ փողոցում գտվող իր տան բակում խողովակից կախված վիճակում: Ավելի ուշ նրա գրպանից երկտող են գտել, որտեղ գրված է եղել «Ներող եղեք, հոգնել եմ իմ դաժան կյանքից»:

Տղամարդը չէր աշխատում: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշված դեպքով կատարվում է քննություն: