News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի ոստիկանությունը քննում է Emperor Jewellery ոսկեղենի խանութից խոշոր գողության գործը: Գողացված ադամանդե զարդի արժեքը կազմում է մի քանի միլիոն դոլար:Խանութի տեսախցիկներից մեկը ֆիքսել է գողերից մեկին, որը պարզվել է աղջիկ է: Տեսքից նա 12-14 տարեկան է, գրում է The South China Morning Post-ը:

Ոստիկանությանը տվյալներով, գողերը 4-ն են եղել՝ երկու տղամարդ, մին եւ աղջիկ: Մինչ մեծահասակները շեղել են վաճառողների ուշադրությունը, դեռահաս աղջիկը գողացել է ցուցափեղկերի բանալին, բացել այն եւ գողացել մանյակը, որը պարունակում է 20 գրամ ոսկի եւ 30 ադամանդներ: Մանյակի արժեքը գնահատվում է 36 մլն հոնկոնգյան դոլար (ավելի քան 4,6 մլն ԱՄՆ դոլար), հաղորդում է NEWSru.com-ը:

Դեռահաս գող աղջիկը մանյակը թաքցրել է գրպանում, իսկ հետո արագ դուրս է եկել խանութից ու անհետացել տաքսիով: Գողության ենթադրյալ մեծահասակ մասնակիցները նույնպես լքել են ոսկեղենի խանութը որպես սովորական այցելուներ: Խանութում նրանք անցկացրել են մոտ 30 րոպե, բայց այդպես էլ ոչինչ չեն գնել:

Գողությունից մոտ երկու ժամ անց խանութի 63-ամյա աշխատակիցը նկատել է մանյակի բացակայությունը եւ ոստիկանություն կանչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ