News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանները հերքում են դերասանի ընկերոջ՝ Սարգիս Միքայելյանի հայտարարությունը, թե Ռուբեն Բալոյանն է խոչընդոտել կողմերի միջեւ հաշտության չկայացմանը:

NEWS.am-ի խմբագրություն դիմած Հակոբյանները մասնավորապես ասացին. «Անհեթեթ սուտ է: Ավելին, Ռուբեն Բալոյանն է հրապարակավ 2 անգամ կոչ արել կողմերիս հաշտվելու եւ հարցի լուծման եզրեր գտնելու համար: Ավելին, մեր երկու ընտանիքներին առանձին-առանձին մշտապես նա փորձել է բացատրել հաշտության եզրեր գտնելու անհրաժեշտության մասին:

Այսօր մենք զայրացած ենք, որ հակառակ կողմը ի դեմս Նիկոլայ Բաղդասարյանի՝ հաշտության չգալու պատասխանատվությունը փորձում են բարդել մեր փաստաբանի վրա: Կոչ ենք անում Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին, որ այս բեմադրությանը վերջ տան:

Մեզ ապշեցրեց, որ դատավճռի ընթերցման ժամանակ Վարդան Պետրոսյանը, կրելով մեր եռագույնով շարֆը, հպարտ կանգնած էր եւ կարծես թե Ղարաբաղում 2 թուրք էր սպանել ու  դրա համար էր դատապարտվում: Այս է ողջ դատաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վարքագծի հայելին: Մի՞թե սա է մեր մտավորականության իրական դեմքը:

Այս ամենից հետո կարծում ենք՝ ժամանակն է վերջակետ դնել հաշտությանը: Մեր՝ տուժողներիս եւ Վարդան Պետրոսյանի միջեւ հաշտության լինել-չլինելու հարցը մեկընդմիշտ փակված է: Տուժող կողմը շարունակելու է բողոքել Պետրոսյանի խմածության փաստաթղթերում տեղ գտած կեղծիքները վեր հանելու եւ մեր ընտանիքի դժբախտության մեղավորին արդարացի պատիժ տալու համար»:

Նշենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: Դատական նիստից հետո Վարդան Պետրոսյանի ընկեր Սարգիս Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հակոբյանների փաստաբանի պատճառով կողմերը չհաշտվեցին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ