«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականներից Արտակ Խաչատրյանին այսօր՝ փետրվարի 7-ին, առեւանգել են դիմակավորված անձիք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
«Ինքը զանգահարել էր ինձ, ես լսել եմ, որ իրեն ծեծելով տարել են: Չհասցրեց խոսել, ձեռքից խլեցին հեռախոսը, միայն մի քանի վայրկյան միացրած մնաց, լսեցի, որ ինքը գոռում էր՝ մի խփեք»,- ասաց Վահան Բաբայանը՝ նշելով, որ Արտակ Խաչատրյանը միայնակ չի եղել, նրա հետ եղած մարդը (խմբ. Վահան բաբայանը նրա անունը չգիտեր) պատմել է, որ Արտակին առեւանգել են դիմակավորված անձիք:
Նշենք, որ Արտակ Խաչատրյանը ԲՀԿ անդամ է։



























