News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Գյումրեցի 24-ամյա աղջիկը, որին այսօր՝ փետրվարի 8-ին, իրենց տան հյուրասենյակի  պահարանից կախված էին գտել, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի էր: Աղջկա համակուրսեցիներին պատահածը կասկածելի է թվում, նրանք չեն հավատում, թե նա ինքնասպան է եղել:

«Ինքն ուժեղ կամքի տեր անձնավորություն էր: Այնքան կյանքով լի աղջիկ էր, որ հնարավոր չէ՝ նման բան աներ: Նրա ուրախությունն ու ժպիտն անգամ իր նկարներում էին արտահայտված»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց աղջկա ընկերներուհիներից Արփինե Համբարյանը:

Աղջկա ընկերներից մեկն էլ NEWS.am-ին պատմեց, որ ամեն օր շփվել է նրա հետ, վերջին օրերին պահվածքում փոփոխություն չի նկատել, ավելին՝ աղջիկն իր ապագա պլանների մասին է խոսել. «Մենք ամեն օր շփվում էինք, խոսում դեսից-դենից, նա ամեն անգամ նոր նկար նկարելու մասին էր  խոսում, ասում էր՝ ուզում է գունավոր նկարների հատուկ շարք ունենալ: Ես նրա մոտ չեմ նկատել ոչ տրամադրության անկում, ոչ անտարբերություն, վստահ եմ՝ տանն էլ նույն կերպ իրան պահած կլիներ»:

Նշենք, որ աղջկա հայրը մահացած էր, նա մեկ կրտսեր քույր ուներ, որն ամուսնացած է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր՝ փետրվարի 8-ին, Գյումրիի տներից մեկում 24-ամյա աղջկա են գտել իրենց տան հյուրասենյակի պահարանից կախված վիճակում: Նրան առաջինը տեսել է մայրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
Գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը մեղադրվում է կաշառակերության մեջ...
Սոցցանցում սպառնացել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծել, վտարել, բանտերում սատկացնել.Քրվարույթ է հարուցվել
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցիալական ցանցի միջոցով մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու...
Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ
Մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում...
Երևանում 2-ամյա տղան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել բաց պատուհանի փակված ցանցին և ընկել դուրս
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա. վերջինս հիվանդանոցում է. հայտարարություն
Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ…
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ