News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաեւ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունից:

Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, համաձայն նոր կարգի՝ Հայաստանում մշտապես բնակվող անձանց կողմից ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի` ՀՀ-ում գտնվելու ժամկետային սահմանափակումներ չեն գործում: Իսկ ԵՏՄ անդամ այլ երկրներում մշտապես բնակվող անձանց կողմից ներմուծվելու դեպքում առկա է ժամկետային սահմանափակում, որն ամրագրված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 250-րդ հոդվածում. միության անդամ երկրների ֆիզիկական անձինք իրենց անձնական ավտոմեքենաներով Հայաստանի սահմանը հատելիս մաքսային մարմիններ են ներկայացնում անձը հաստատող եւ ավտոմեքենայի հաշվառման փաստաթղթերը, ինչի հիման վրա մաքսային մարմինը ավտոմատ հայտարարագրման համակարգում հաշվառում է դրանց մուտքը Հայաստանի տարածք: «Ավտոմեքենաները Հայաստանի տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց` ՀՀ-ում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով, ընդ որում, դրանք մեր երկրում կարող են օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից եւ նրա մեկնելու ժամանակ ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն Հայաստանից: Իսկ երրորդ երկրների քաղաքացիների կողմից ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան թույլատրվում է այդ ֆիզիկական անձանց՝ ՀՀ-ում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով»,-տեղեկացրել է Բաբկեն Ղազարյանը: Փոփոխություններ են կատարվել նաեւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման կարգում: Միեւնույն ավտոմեքենայի բազմակի ժամանակավոր ներմուծման դեպքում (այդ թվում՝ տարբեր անձանց կողմից) ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երկու տարին: Ժամանակավոր ներմուծում ընթացակարգով անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները բաց են թողնվում մաքսատուրքի, ԱԱՀ-ի վճարումից ազատմամբ, եթե հաշվառված են որեւէ օտարերկրյա (ոչ ԵՏՄ) պետության տարածքում եւ ՀՀ տարածք են ներմուծվում՝ ԵՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձի կողմից ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով՝ մաքսատուրքի, ԱԱՀ-ի վճարման ապահովում ներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ oտարերկրյա պետությունների ֆիզիկական անձի կողմից ՀՀ-ում գտնվելու ժամկետի շրջանակներում, սակայն ոչ ավելի քան 1 տարի ժամկետով: Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ավտոմեքենաները ՀՀ ֆիզիկական անձանց կողմից կարող են ժամանակավոր ներմուծվել Հայաստանի Հանրապետություն 6 ամիսը չգերազանցող ժամկետով՝ ներկա պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետի փոխարեն: Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում կիրառվող դրուքաչափերը մեր երկրում կիրառվող դրույքաչափերից ավելի բարձր են, մի շարք զգայուն ապրանքների, այդ թվում տրանսպորտային միջոցների համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, ինչը նշանակում է, որ այդ 5 տարիների ընթացքում ոչ ԵՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով կիրառվելու են ներկայում կիրառվող մաքսատուրքի դրույքաչափերը:

Ավտոմաքսատան պետի խոսքով` նոր կարգով ավտոմաքսատուն դիմելու անհրաժեշտություն այլեւս չի առաջանում. «ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո դիմում են հարկային մարմին՝ վճարելու ԱԱՀ-ն: Իսկ ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ֆիզիկական անձինք կարող են երկու տարի մուտք գործել Հայաստան՝ առանց տրանզիտ հայտարարագրի ներկայացման, ընդ որում, չներկայանալով հարկային կամ մաքսային մարմիններ»: Ի դեպ, 2015 թվականի հունվար ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ, պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, մեր քաղաքացիները հիմնականում գերադասում են ձեռք բերել հենց ԵՏՄ երկրների արտադրության մեքենաներ, թերեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաեւ Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Միաժամանակ վերջին շրջանում..

Միաժամանակ վերջին շրջանում նաեւ Հայաստանից արտասահմանյան արտադրության մեքենաների արտահանման աճի միտում է արձանագրվել, թերեւս պայմանավորված այն հանգամանքով, որ օտարերկրյա պետությունների արտադրության ավտոտրանսպորտային միջոցները համեմատաբար ավելի մատչելի դրույքաչափերով են ներկրվում Հայաստան, քան ասենք՝ ԵՏՄ այլ երկիր: Ավոտմաքսատանը միաժամանակ շարունակվում են սպասարկման որակի բարելավմանն ու ընթացակարգերի պարզեցմանն ուղղված բարեփոխումները: Մաքսային ձեւակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ այսպես կոչված օպցիաները: Մյուս նորույթն ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետի բացումն է` բացառելով հերթերը: Մաքսատունը եռամսյա պարբերականությամբ հետեւում է նաեւ ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում 15-20 տոկոսով նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ