News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների մեկ քառորդը (24%-ը) հանգիստ է վերաբերվում մշտական զուգընկերոջը դավաճանելու փաստին: Այս մասին նշվում է Լեւադա կենտրոնի հարցման արդյունքներում:

Հարցումների համաձայն, ռուսաստանցիների 54%-ն ընդունելի է համարում մինչեւ ամուսնությունը սեռական կապ ունենալը: Առանց սիրո սեքսով զբաղվելու պատրաստ է հարցվածների 33%-ը:

Տղամարդիկ դավաճանությանն ավելի պարզ են վերաբերվում. ուժեղ սեռի ներկայացուցիչների 34%-ը համաձայն է սիրուհի ունենալ, սակայն կանանց միայն 16%-ն է պատրաստ դավաճանել ամուսնուն:

Սակայն ռուսաստանցիների մեծ մասը շարունակում է հետեւել ընտանիքի եւ ամուսնության ավանդական մոտեցումներին. 33%-ի համար մինչեւ ամուսնությունը սեքսը դեռեւս անթույլատրելի է, 63%-ը պատրաստ չէ սիրեկան ունենալ, իսկ 49%-ը բացասաբար է վերաբերվում առանց սիրո սեքսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ