News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գիտնականները կապ են հայտնաբերել մարդու IQ-ի մակարդակի եւ ալկոհոլի հանդեպ նրա հակվածության միջեւ:

Մասնագետները վերլուծել են 49.321 տղամարդու տվյալներ, որոնք ծնվել են 1949-1951 թվականներին, Շվեդիայում, եւ զորակոչվել են 1969-1971 թվականներին: Բանակ մեկնելուց առաջ շվեդները IQ թեստ են հանձնել, իսկ նրանց բուժքարտերում նշվել է շաբաթվա ընթացքում օգտագործվող ալկոհոլի քանակությունը: Ավելին, գիտնականները նաեւ տեղեկություններ են ունեցել զինծառայողի ընտանիքի սոցիալ-տնտեսական դրության, ինչպես նաեւ այն մասին, արդյո՞ք նրա հայրը ալկոհոլի հանդեպ հակվածություն է ունեցել:

Ըստ Gazeta-ի, հետազոտության արդյունքներն ուղղակի կապ են հայտնաբերել IQ-ի մակարդակի եւ ալկոհոլային խմիչքների հանդեպ մարդո հակվածության միջեւ: Ինտելեկտի բարձր մակարդակ ունեցողները նախընտրել են առողջ կենսակերպ վարել, իսկ նրանք, որոնց IQ-ն միջինից ցածր է եղել, ավելի հաճախ ալկոհոլային կախվածության զոհ են դարձել:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն ալկոհոլային կախվածության առաջացման պատճառների հետագա ուսումնասիրության հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ