News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի համալսարանում անցկացված հետազոտությունները ապացուցել են բոլորին հայտնի փաստը. տղամարդիկ իրոք ավելի արագ են ուտում, քան կանայք։ Գիտնականները էլեկտրոդներ են ամրացրել 48 կամավորների ծնոտներին (24 տղամարդ եւ 24 կին) եւ նրանց 150 գրամ խաշած բրինձ տվել։ Սենսորները արձանագրել են, թե մեկ պատառ ծամելիս քանի ծամող շարժում է կատարում ծնոտը, ինչ արագությամբ է ծամում եւ այլ պարամետրերը։

Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ծամելու արագությունն ազդում է արդյոք ավելորդ քաշի վրա, գրում է Kedem-ը։

Գիտնականների հիպոթեզը չի հաստատվել. ծամելու արագությունը ոչ մի կապ չունի մարդու քաշի հետ։ Դրա փոխարեն ապացուցվել է, որ տղամարդիկ ու կանայք բոլորովին այլ կերպ են սնունդը ծամում։ Ծամելու արագությունը տղամարդկանց եւ կանանց մոտ գրեթե նույնն է, սակայն կանայք ավելի շատ ծամող շարժումներ են կատարում, իսկ տղամարդիկ ավելի մեծ պատառներով են ուտում եւ ավելի մեծ ուժով ծամում սնունդը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ ծամել ուտելիքը եւ արագ վերջացնել ճաշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ