News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում ապրիլի 18-ին սպանված հայտնաբերված մայրն ու դուստրը՝71-ամյա Քնարիկ Շահումյանը եւ 50-ամյա Ալվարդ Շահումյանը, մեր տեղեկություններով, Գյումրիում հայտնի էին որպես «տոկոսով» գումար տվողներ:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մհեր Մկրտչյան 34Ա շենքում այժմ քննչական գործողություններ են կատարվում: 

Ոստիկանությունն ահազանգը ստացել է ուշ երեկոյան, առայժմ հայտնի չէ՝ ով է ահազանգել ոստիկանություն:

Հենց նոր դեպքի վայր եկավ Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով Գյումրիում սպանություն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մայր ու աղջկա՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ