Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը: Այլ մանրամասներ չհաջողվեց ճշտել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից: Վերելակում են գտնվել նաեւ 7-ամյա  Մ. Բ.-ն եւ երեխայի դայակ Ն. Զ.-ն: Լյուսի Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր: