News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ կտրամադրի, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը եւ ընդգծել, որ հանձնաժողովը կարեւոր դեր ունի երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ եւ այս նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել եւ ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ-ռուսական իրավապայմանագրային բազան: Եվս մոտ տասը փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այդ ժամանակահատվածում լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Նախագահի խոսքով, դա թույլ տվեց չթանկացնել եւ կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի եւ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը նշանավորվեց նաեւ Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ