News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, Գորիսի ԱԱԾ-ից տեղափոխում են Երեւան: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նա ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս է եկել Գորիսի ԱԱԾ-ի շենքից, նստել մեքենան եւ միասին գալիս են Երեւան: Նրա կարգավիճակն անհայտ է:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել նրա եղբորից՝ գնդապետ Արտակ Բուդաղյանից: Վերջինս ասաց, որ ծառայության մեջ է եւ որեւէ բանից տեղյակ չէ: «Եկել են, առավոտ շուտ տունը խուզարկել, զրուցելով դուրս են եկել, գնացել, ոչնչից տեղյակ չեմ»,-ասաց Արտակ Բուդաղյանը:

ԱԱԾ-ից այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չեն տալիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սպանության փորձի գործով  որոնվում է մոտ 55-ամյա տղամարդ: ԱԱԾ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի եւ նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձեւ դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում /www.sns.am/, ինչպես նաեւ պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ