News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ անցյալ տարի երկրի խոշորագույն մեգապոլիսներից մեկի՝ Մոնրեալի երիտասարդ բնակիչների գրեթե մեկ քառորդը նարգիլե կամ ղալյան է ծխում:

Նարգիլեի ծուխը նույն նիկոտինն ու քաղցկեղածիններն է պարունակում, ինչ ծխախոտը, իսկ խեժի եւ ծանր մետաղների պարունակությամբ նույնիսկ գերազանցում է ծխախոտին:

Ըստ Mignews-ի, նարգիլեի համար նախատեսված թութունի մեկ ստանդարտ չափաբաժնում նույնքան խեժ կա, որքան մեկ տուփ ծխախոտում: Կանոնավոր նարգիլե ծխողներն ավելի շատ նիկոտին են ստանում եւ տոքսիններ ստանում, քան սովորական ծխողները:

Բացի այդ, նարգիլե ծխելիս ծուխը խորը քաշելիս այն ավելի խորն է թափանցում թոքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ