News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականների խումբը մի քանի փորձ եւ հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները բժիշկներին թույլ են տվել հետաքրքիր եզրահանգում կատարել:

Մասնագետները պարզել են, որ մարդը որքան երկար է հետաձգում գործը, այնքան ավելի լավ է այն անում հետագայում: Հետազոտության արդյունքներով գիտնականները նշել են, որ ամենածույլը ոչ թե դեռահասներն են, այլ 26-39 տարեկան հասուն տղամարդիկ եւ կանայք:

Ըստ Informing-ի, հարցվածներից հենց այս տարիքային խմբի մասնակիցներն են նախընտրել կարեւոր գործերը հետագային թողնել: Բազմաթիվ պատանիներ եւ աղջիկներ էլ կարեւոր գործով զբաղվելու փոխարեն նախընտրել են գնալ զբոսնելու կամ հեռախոսով են խոսել:

Բժիշկները նշում են, որ կարեւոր գործերը հետաձգելը չի վատացնում աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Ավելին, հարցվածների 70%-ը կարողացել են ավելի արդյունավետ լուծում գտնել դժվարին խնդիրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ