News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոգեբանների հավաստմամբ, մարդիկ իրենց արտաքինն ավելի լավ են գնահատում, քան իրականում կա: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որոնց արդյունքների համաձայն, մարդիկ 7%-ով ավելի վատ տեսք ունեն, քան իրենք են կարծում:

Ըստ Informing-ի, մասնագետները 130 ուսանողի խնդրել են իրենց 10-ական լուսանկար դասավորել՝ սկսելով իրականում իրենց ամենանման նկարից: Այնուհետեւ տեսագրել են մարդուն ու եւս երկու լուսանկար արել:

Դրանից հետո անծանոթ մարդկանց խնդրել են տեսած լուսանկարները համեմատել մարդու իրական արտաքինի հետ: Արդյունքում լուսանկարների հերթականությունը տարբեր է ստացվել:

Այս փորձը նաեւ բացատրում է, թե ինչու մենք չենք ճանաչում մեր ձայնագրված ձայնը: Իսկ հայելու մեջ դիտելով սեփական արտացոլանքը՝ մարդը հակված է իդեալականացնել իրեն, ընդ որում, անծանոթներին նրա արտաքինը կարող է այնքան էլ գրավիչ չթվալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ