News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սելֆիի դարաշրջանը բրիտանուհիներին, հատկապես նրանց, որոնք ծնվել են 1982-2000 թվականներին, ստիպել է ավելի հաճախ փոխել զգեստապահարանը, քանի որ հիմա նրանց համար կարեւոր է ամեն մի նոր սելֆիում ավելի լավ տեսք ունենալը, գրում է The Daily Mail թերթը:

Թերթի փոխանցմամբ, երիտասարդ կանայք գրեթե բոլորը ցանկանում են հայտնի դառնալ սոցիալական ցանցերի, բլոգների ու տեսաբլոգների օգնությամբ: Ընդ որում, հիմա ընդամենը մի կոճակ սեղմելով կարելի է գնել քո ցանկացած զգեստը:

Հիմա, սովորական զգեստ գնելու փոխարեն, նրանք ավելի հաճախ են նախընտրությունը տալիս շրջազգեստներին, կիսաշրջազգեստներին եւ աքսեսուարներին, որոնք համապատասխանում են պոդիումի վերջին տրենդներին եւ հայտնի մարդկանց ոճերին, անգամ եթե դրանք էժանակին կրկնօրինակներ են:

Արդյունքում անգամ շատ բյուջետային եւ հայտնի առեւտրի ցանցերին, ինչպիսիք են օրինակ Primark-ը կամ Topshop-ը, գնորդուհիների ճնշման տակ ստիպված են ավելի հաճախ փոխել իրենց հագուստի հավաքածուները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ