News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Կարոլինյան համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց զգացմունքները, ինչը բացասաբար է անդրադառնում գործընկերների, հարազատների հետ եւ առհասարակ սոցիումում նրանց փոխհարաբերությունների վրա: Գիտնականների կատարած հետազոտությանը մասնակցել է 87 մարդ:

Նրանք լրացրել են հարցաթերթիկները, որից հետո գիտնականները գլխուղեղի տոմոգրաֆիա են կատարել: Տոմոգրաֆիայի արդյունքները ստանալուց հետո   համալսարանի աշխատակիցները վերլուծել են տվյալները ու եզրակացրել, որ այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները,  ճակատի ստորին հատվածի օրբիտոֆրոնտալ կեղեւի   ծավալն ավելի փոքր է, հայտնում է Planet-today-ը:

Այսինքն նկատվում էր հետեւյալ օրինաչափությունը. որքան փոքր է կեղեւի ծավալը, այդքան ավելի շատ խնդիրներ ունի մարդն իրեն շրջապատողների հետ, քանի որ չի կարողանում զսպել զգացմունքները:

Գիտնականները նաեւ նշել են,որ կեղեւի փոքրացած ծավալի ցուցանիշը բնորոշ է այն մարդկանց, ովքեր տառապում են անձնային խանգարումներով: Նման մարդիկ դժվարություններ են ունենում հասարակության հետ ու հետագայում կարող են  հոգեկան զանազան հիվանդություններ  ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ