News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինն դիետոլոգն աշխարհի բոլոր երկրների կառավարություններին առաջարկում է շաքարավազի արտադրության եւ օգտագործման հատուկ հարկ սահմանել՝ մոլորակի բնակիչներին ստիպելու համար ավելի շատ միրգ եւ բանջեղեն գնել եւ ուտել, փոխարենը նվազեցնելով գազավորված ըմպելիքների եւ շարաք պարունակող սննդի օգտագործումը: Այս մասին ասված է BMJ ամսագրում հրապարակված հոդվածում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ֆինլանդիայի առողջապահության նախարարի խորհրդական Սիրպա Սարլիո-Լետինկորվան նշել է, որ այդպիսի հարկը պետք է վերաբերի այն ապրանքներին, որոնք ասոցացվում են առողջության համար առավելագույն վտանգի հետ. գազավորված ըմպելիքներ, թխվածքներ, չոր նախաճաշեր եւ «աղբային սննդի» այլ տեսակներ, որոնք տարածված են բնակչության անապահով խավի ներկայացուցիչների շրջանում:

Դիետոլոգը կարծում է, որ ապագայում այդ պրակտիկան պետք է տարածել բոլոր այն մթերքների վրա, որոնք շաքար են պարունակում: Դա, ըստ մասնագետի, սնունդ արտադրողներին կստիպի հրաժարվել շաքարավազից եւ անցնել առողջության համար ավելի պակաս վնասակար եւ պակաս կալորիական քաղցրացուցիչների եւ շաքարի փոխարինիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ