News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Հարավային Ուելս կոմսության Էբերդեյր քաղաքում ատամնաբուժական կլինիկան հրաժարվել է բուժել գեր հաճախորդներին, հաղորդում է BBC-ն:

Կլինիկան հիվանդներին ծանուցել է, որ այսուհետեւ հրաժարվում են բուժել այն անձանց, որոնք 120 կգ-ից ավելի քաշ ունեն:

Պատճառը շատ պարզ է. վերջերս հիվանդանոցը թանկարժեք սարքավորումներ է ձեռք բերել: Մասնավորապես, բազկաթոռները, որոնցից յուրաքանչյուրն արժե 7500 ֆունտ սթերլինգ, առավելագույնը նախատեսված են 120 կգ քաշ ունեցողների համար:

Հիվանդանոցում մտավախություն ունեն, որ գեր մարդիկ կկոտրեն այդ բազկաթոռները: հետեւաբար հիվանդանոցն իր գեր հիվանդներին խորհուրդ է տալիս օգնություն փնտրել հարեւան քաղաքներում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով BBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ