News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե կինը ցանկանում է մեծ ընտանիք ունենալ, ավելի լավ է երեխա ունենալ 23 տարեկանում: Մասնագետների խոսքով, եթե անգամ միայն կինը մեկ երեխա է ցանկանում, ապա պետք է դա անի մինչեւ 32 տարեկանը: Այսպիսի եզրահանգում է արվել՝ ավելի քան 58 հազար կնոջ վիճակն ուսումնասիրելուց հետո:

Պարզվում է՝ հղիանալու համար օպտիմալ տարիք գոյություն ունի: Եվ հարկավոր է հասկանալ, որ արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) «երեխայի հարցը» հետաձգած ոչ բոլոր կանանց կփրկի:

Վիճակագրության համաձայն, երեխաների գրեթե 50%-ը ծնվում է 30 եւ ավելի տարեկան կանանց ընտանիքում: Իսկ 40 տարեկանից հետո ծննդաբերող կանանց թիվը նույնպես վերջին 20 տարիներին ավելացել է: Այս մասին գրում է Meddaily-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Մասնագետները մաթեմատիկական մոդել են մշակել, որը ցույց է տալիս, թե որ տարիքում է հղիանալու հավանականությունը կազմում 90%, 75% կամ 50%: Օրինակ՝ կինն ընտանիք է կազմում 23 տարեկանում, ուրեմն 3 երեխա ունենալու հավանականությունը 90% է: Իսկ եթե նա սպասում է մինչեւ 31 տարեկանը, հավանականությունը կազմում է 75%, 35 տարեկանն անց կանանց պարագայում էլ՝ 50%:

Երկու երեխա ցանկացող կանայք պետք է հղիանալու փորձերը սկսեն 27 տարեկանում: Իսկ մեկ երեխա ունենալ կարելի է նաեւ 32 տարեկանում: Մասնագետները հույս ունեն, որ իրենց խորհուրդները երիտասարդներին կօգնեն ծրագրել սեփական կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ